«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 253-Ն
ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 94-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել այն իրավական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին` համապատասխան օրենքների նախագծերը սույն որոշման հավելվածում նշված ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Ա. Մարգարյան  | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ
| 
 NN  | 
 Իրավական ակտի անվանումը  | 
 Կատարողը  | 
 Օրենքների նախագծերի ներկայացման Ժամկետները  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 1.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի «Ագրարային կանոնները հաստատելու մասին» N 171 որոշում  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2004 թ. հոկտեմբեր  | 
| 
 2.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 27-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների ներմուծման ու արտահանման բուսասանիտարական կանոնները հաստատելու մասին» N 778 որոշում  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2004 թ. հոկտեմբեր  | 
| 
 3.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Բույսերի պաշտպանության միջոցների ներկրման և արտահանման մասին իրավաբանական և ֆիզիկական անձանց եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 742 որոշում  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2004 թ. հոկտեմբեր  | 
| 
 4.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշում  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2004 թ. հոկտեմբեր  | 
| 
 5.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2004 թ. դեկտեմբերի  | 
| 
 6.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշում  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2004 թ. նոյեմբեր  | 
| 
 7.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշում  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2005 թ.  | 
| 
 8.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշում  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2004 թ. նոյեմբեր  | 
| 
 9.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշում  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2005 թ.  | 
| 
 10.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի զոհված ազգային հերոսների այրիներին և անչափահաս երեխաներին, ինչպես նաև նրանց խնամքի տակ գտնված ընտանիքի մյուս անդամներին ամենամսյա ընդհանուր դրամական օժանդակություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 346 որոշում  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2006 թ.  | 
| 
 11.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 624 որոշում  | 
 ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան  | 
 2004 թ. դեկտեմբեր  | 
| 
 12.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգի մասին» N 52 որոշում  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն  | 
 2004 թ.   | 
| 
 13.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշում  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. ապրիլի  | 
| 
 14.  | 
 (14-րդ կետն ուժը կորցրել է 09.12.04 N 1709-Ն)  | ||
| 
 15.  | 
 (15-րդ կետն ուժը կորցրել է 18.11.04 N 1595-Ն)  | ||
| 
 16.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշում  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2004 թ. նոյեմբերի  | 
| 
 17.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Անձի քննման մեթոդիկան հաստատելու մասին» N 81 որոշում  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. ապրիլի  | 
| 
 18.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշում  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2004 թ. նոյեմբերի  | 
| 
 19.  | 
 (19-րդ կետն ուժը կորցրել է 20.01.05 N 21-Ն)  | ||
| 
 20.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշում  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. ապրիլի  | 
| 
 21.  | 
 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հունվարի 11-ի «Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շահագործման ու պահպանության կանոնները հաստատելու մասին» N 8 որոշում  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2004 թ. մայիս  | 
| 
 22.  | 
 Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի ապրիլի 28-ի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» N 44 հրաման  | 
 ՀՀ քաղաքաշինության նախարարություն  | 
 2004 թ. դեկտեմբեր  | 
| 
 23.  | 
 Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1998 թվականի սեպտեմբերի 28-ի «Շինարարության նկատմամբ հեղինակային հսկողության իրականացման հրահանգը հաստատելու մասին» N 143 հրաման  | 
 ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան  | 
 2004 թ. դեկտեմբեր  | 
| 
 24.  | 
 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 28-ի «Մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և դրա վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 02/1624 հրաման  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. ապրիլի  | 
| 
 25.  | 
 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 26-ի «Մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի լրացման կարգի հաստատման մասին» N 02/207 հրաման  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2004 թ. նոյեմբերի  | 
| 
 26.  | 
 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նախնական հայտարարագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/1623 հրաման  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. ապրիլի  | 
| 
 27.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշում  | 
 ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն  | 
 2006 թ. դեկտեմբեր  | 
| 
 28.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ և անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշում  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2005 թ.  | 
| 
 29.  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի «Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի իրականացման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 184 որոշում  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2005 թ.  | 
(Ցանկը փոփ. 22.07.04 N 1056-Ն, 05.08.04 N 1099-Ն, 18.11.04 N 1595-Ն, 09.12.04 N 1709-Ն, 23.12.04 N 1839-Ն, 20.01.05 N 21-Ն)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|