Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-183-2
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (28.06.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.06.18/18(150) Հոդ.464
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
30.05.2001
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
30.05.2001
Дата вступления в силу
28.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Կապի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուսումնասիրող` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հանձնաժողովն ստեղծել հետևյալ կազմով` երկուական պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և խմբակցությունների կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թվից, մեկական պատգամավոր` մյուս խմբակցություններից և պատգամավորական խմբերից»:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արշակ Սադոյանին և Գուրգեն Արսենյանին խմբակցությունների կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թվից ընդգրկել Ազգային ժողովի վերոհիշյալ ժամանակավոր հանձնաժողովի կազմում:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


30 մայիսի 2001 թվականի,
քաղ. Երևան
Ն-183-2