Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-203-2
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (28.10.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.764
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.09.2001
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
25.09.2001
Дата вступления в силу
28.10.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

«1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4. Հաշվետվությամբ արձանագրված փաստարկումների և ուսումնասիրությունների հիման վրա հարուցված քրեական գործերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարույթում գտնվելու ժամանակահատվածում` տարին առնվազն մեկ անգամ Ազգային ժողովի նիստում քննարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հաղորդումը կատարված աշխատանքի մասին:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի առաջիկա հաղորդումն Ազգային ժողովում քննարկել մինչև 2001 թվականի նոյեմբերի 1-ը:»:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան
   

25 սեպտեմբերի 2001 թվականի,
քաղ. Երևան
Ն-203-2

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան