Գլխավոր տեղեկություն
Номер
N 266-Ա
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (13.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2007.11.01/30(270) Հատուկ բաժին
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
12.10.2007
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
12.10.2007
Дата вступления в силу
13.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 հոկտեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 266-Ա հրամանից

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

Անվճարունակության գործերով կառավարիչ Մհեր Արզումանյանին 02.07.2004 թ. տրված թիվ 01 Ա N 00289 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 11.10.2007թ. եզրակացությունը.


Հրամայում եմ՝

 

1. 2007 թվականի հոկտեմբերի 11-ից ուժը կորցրած ճանաչել Մհեր Արզումանյանին 02.07.2004թ. տրված թիվ 01 Ա N 00289 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

Գ. Դանիելյան