Գլխավոր տեղեկություն
Номер
N 596-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.06.15/13(396) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.04.2011
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.04.2011
Дата вступления в силу
06.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 ապրիլի 2011 թ.  
ք. Երևան

 N 596-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳԵՂԱՄԻԿ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Գեղամիկ» արտադրական կոոպերատիվի տնօրենի 04.04.2011թ. N 6663 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի մարտի 9-ին «Գեղամիկ» արտադրական կոոպերատիվին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX–001293 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Գեղամիկ» արտադրական կոոպերատիվի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

 

 Հ. Քուշկյան