«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
13 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 9 նոյեմբերի 2007 թ.  | 
 N 161-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ստեղծելու, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 27-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Համապետական յուրաքանչյուր ընտրություն նշանակելու օրվանից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր ստեղծել վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն».
բ) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 7-րդ կետում «կրկնապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով:
| 
 ՀՀ կենտրոնական ընտրական  | 
Գ. Ազարյան |