«Գրանցված է» 
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 20 նոյեմբերի 2007 թ.  | 
 N 165-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԻ` ԱՅԼ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 53-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ`
ա) թիվ 15 ընտրատարածքում ընդգրկված Արմավիրի մարզում գտնվող համայնքներում ընտրությունները նախապատրաստում և կազմակերպում է թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը.
բ) թիվ 39 ընտրատարածքում ընդգրկված Արարատի մարզում գտնվող համայնքներում ընտրությունները նախապատրաստում և կազմակերպում է թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը.
գ) թիվ 40 ընտրատարածքում ընդգրկված Լոռվա մարզում գտնվող համայնքներում ընտրությունները նախապատրաստում և կազմակերպում է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
| 
 ՀՀ կենտրոնական ընտրական  | 
Գ. Ազարյան |