Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-290-2
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (07.10.2002-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.1076
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.10.2002
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
07.10.2002
Дата вступления в силу
07.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

 

Գլխադասային
հանձնաժողովը

         

1. Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքի մասին

 

Կառավարություն
19.09.2002

 

Սոցիալական,
առողջապահության և
բնության պահպանության հարցերի
մշտական հանձնաժողով

         

2. «ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

Կառավարություն
03.09.2002

 

Սոցիալական,
առողջապահության և
բնության պահպանության հարցերի
մշտական հանձնաժողով

         

3. «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կառավարություն
10.06.2002

 

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

         

4. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Կառավարություն
20.06.2002

 

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

 

Գլխադասային
հանձնաժողովը

         

---

 

---

 

---

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

 

Ներկայացնողը

 

Գլխադասային
հանձնաժողովը

         

1. «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Կառավարություն
25.09.2002

 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

         

2. ա) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

բ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

գ) «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Կառավարություն
23.09.2002

 

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


7 հոկտեմբերի 2002 թվականի,
քաղ. Երևան
Ն-290-2

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան