Գլխավոր տեղեկություն
Номер
N 3132-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.03.01/7(451).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.12.2012
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
28.12.2012
Дата вступления в силу
29.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2012 թ.  
ք. Երևան

 N 3132-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԱԴԻ ՄԵԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, «ՍԱԴԻ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 27.12. 2012 թվականի դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Կասեցնել «ՍԱԴԻ ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թվականի փետրվարի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-001654 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, օրթոպեդիկ ստոմատոլոգիական, ռենտգենաբանական գործունեության տեսակների գործողությունը մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:

 

  Դ. Դումանյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան