ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1978 թվականի մարտի 17-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված` Քրեական գործերով փոխադարձ օգնության եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը (կից հայտարարությամբ):
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Ա. Բաղդասարյան |
3 մարտի 2004 թվականի, քաղ. Երևան Ն-079-3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ հայտարարությունները.
ա) ընդունելով լրացուցիչ արձանագրության I գլուխը` չի կատարելու գույքի բռնագրավման վերաբերյալ հանձնարարությունները.
բ) չի ընդունում II գլուխը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|