Basic information
Number
N 04-Ն
Type
Հրաման
Act type
Исходный акт (11.02.2008-08.12.2023)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀԳՏ 2008.02.01/4(278) Հոդ.44
Enactment organisation
Քաղաքաշինության նախարար
Enactment date
11.01.2008
Signing organisation
Քաղաքաշինության նախարար
Signing date
11.01.2008
Effective date
11.02.2008
Interrupt date
08.12.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11708029

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվարի 2008 թ.
ք. Երևան

N 04-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 29-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 101  հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 156-Ն որոշման համաձայն.

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» թիվ 29-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը՝

հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերի 7.2 կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնակելի շենքերում անկախ գազօգտագործող սարքավորանքների տեղադրման տեղից, հարկավոր է նախատեսել գազոտվածության հսկողության համակարգ՝ գազամատակարարման ավտոմատ անջատմամբ՝ վթարային անջատիչ կափույր միացված այրվող գազերի ազդանշանային սարքին»:

 

Նախարար՝

Վ. Վարդանյան