Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-080-3
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.420
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
15.03.2004
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
15.03.2004
Дата вступления в силу
15.03.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

     

1. ա) «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
10.02.2004

Ֆինանսավարկային,
բյուջետային
և տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին

 

 

գ) «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

 

դ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

 

ե) «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

 

 

     

2. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին

Կառավարություն
25.07.2003

Պետական-իրավական
հարցերի
մշտական հանձնաժողով

     

3. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ա. Մալխասյան
Գ. Սահակյան
Լ. Մկրտչյան
Ս. Բալասանյան
Մ. Մկրտչյան
Ռ. Մարտիրոսյան
27.01.2004

Սոցիալական,
առողջապահության
և բնության
պահպանության հարցերի
մշտական հանձնաժողով

     

4. ա) Ծխախոտի մասին

ԱԺ պատգամավորներ

Սոցիալական,

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին
գ) «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
դ) «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Հ. Հակոբյան
Ռ. Հովսեփյան
Գ. Սահակյան
Ս. Բալասանյան
Մ. ՄԽիթարյան
Ա. Մկրտչյան
Մ. Մինասյան
Ա. Մալխասյան
29.01.2004

 առողջապահության
և բնության
պահպանության հարցերի,
Գիտության, կրթության, մշակույթի
և երիտասարդության հարցերի
մշտական հանձնաժողովներ

 

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՊՓԲ-ին և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՊՓԲ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության
վճարների արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
03.03.2004

Ֆինանսավարկային,
բյուջետային և
տնտեսական հարցերի
մշտական հանձնաժողով

 

 

Հայաստանի Հանրապետության
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ա. Բաղդասարյան


15 մարտի 2004 թվականի,
քաղ. Երևան
 Ն-080-3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան