Գլխավոր տեղեկություն
Номер
N 07-Ն
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (25.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.02.15/5(279) Հոդ.62
Принят
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата принятия
11.01.2008
Подписан
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Дата подписания
11.01.2008
Дата вступления в силу
25.02.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11508032

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

11 հունվարի 2008 թ.

ք. Երևան

 N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 92-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2004 թվականի օգոստոսի 3-ի «Բժշկասոցիալական փորձաքննական գործունեության վերաբերյալ» ձև թիվ 7, «Բնակչության հաշմանդամության մասին» ձև N 1 վարչական հաշվետվային ձևերը հաստատելու մասին» N 92-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները`

1. «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ» ձև թիվ 7 (տարեկան) վարչական հաշվետվային ձևի (այսուհետ` հաշվետվության ձև) I բաժինը (Ընդհանուր տեղեկություններ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի 200..թ. գործունեության վերաբերյալ) «Հաշմանդամ ճանաչվածների ընդհանուր թվաքանակը» բառերից հետո լրացնել «Հարուցված վարչական վարույթների քանակը» բառերով` նոր տողով:

2. Հաշվետվության ձևի VIII բաժնում (Վերականգնողական միջոցառումների երաշխավորում ստացած հաշմանդամների թվաքանակը)`

ա) «Գ» սյունակը «կրծքագեղձի պրոթեզ» բառերից հետո լրացնել «աչքի պրոթեզ» բառերով` նոր տողով,

բ) «Գ» սյունակը «Լսողական ապարատ» բառերից հետո լրացնել «ձայնաստեղծ սարք» բառերով` նոր տողով,

գ) «Բ» սյունակում` «կրծքագեղձի պրոթեզ» բառերի դիմաց վանդականիշների փոխարեն լրացնել` «805,10», «աչքի պրոթեզ» բառերի դիմաց` «805,11», «այլ» բառի դիմաց` «805,12»,

դ) «Բ» սյունակում «815,6» թվերից հետո` «ձայնաստեղծ սարք» բառերի դիմաց լրացնել` «815,7»:

 

Նախարար`

Ա. Վարդանյան