Գլխավոր տեղեկություն
Номер
N 1723-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.06.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
20.06.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
20.06.2013
Дата вступления в силу
21.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հունիսի 2013 թ.

ք. Երևան

N 1723-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍԹՐԵՍ-ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ «ԱՐԹՄԵԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը և 20-րդ, 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը և նկատի ունենալով «Արթմեդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 13.06.2013 թվականի N 17227 դիմումը,

 

Հրամայում եմ`

 

1. «Սթրես-Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման N Կ-XX-000741 լիցենզիան վերաձևակերպել «Արթմեդ» փակ բաժնետիրական ընկերության անունով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Հարությունյանին`

1) ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Դ. Դումանյան