Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 5
Տիպ
Հանձնարարական
Тип
Исходный акт (28.02.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
28.02.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
28.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

28 փետրվարի 2017 թվականի

թիվ 5

քաղ. Մոսկվա

ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԿԻՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016թ. մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման վերաբերյալ ակտերի և միջոցառումների մշակման ծրագրի 22-րդ կետին համապատասխան,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) նորարարական զարգացման առավել նշանակալի ուղղությունների համատեղ իրականացման համար գիտական, նյութական և ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման ապահովման,

անդամ պետությունների կողմից անցկացվող կիրառական և հիմնարար հետազոտությունների արդյունքների արդյունավետ օգտագործման,

տեխնոլոգիական արդիականացման և նորարարական ակտիվության բարձրացման համար անդամ պետությունների միջև փոխշահավետ համագործակցության ձևավորման նպատակներով

հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից օգտագործել անդամ պետությունների կազմակերպությունների տեխնոլոգիական արդիականացումն արագացնելու և նորարարական ակտիվությունը բարձրացնելու նպատակներով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության գերակա ուղղությունների ցանկը՝ հաշվի առնելով անդամ պետությունների կողմից անցկացվող կիրառական և հիմնարար հետազոտությունները՝ հավելվածի համաձայն:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

Հավելված

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2017 թվականի փետրվարի 28-ի թիվ 5

հանձնարարականի