Basic information
Number
N 241
Type
Որոշում
Act type
Официальная Инкорпорация (13.03.2003-16.12.2004)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.218
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.03.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.03.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.03.2002
Effective date
14.03.2002
Interrupt date
16.12.2004

040.0241.14.03.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մարտի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մարտի 2002 թվականի N 241
քաղ. Երևան

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանների ցանկը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 14-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ց Ա Ն Կ

 

դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ դիվանագիտական աստիճանների

 

Դիվանագիտական ծառայության պաշտոնը

Դիվանագիտական աստիճանը

1

2

ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան կամ
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան կամ երկրորդ դասի խորհրդականի աստիճան

ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության մարմնի կամ հիմնարկի ղեկավարի տեղակալ

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան կամ առաջին դասի խորհրդականի աստիճան կամ երկրորդ դասի խորհրդականի աստիճան

ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի ղեկավարի տեղակալ

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

Գործերի հավատարմատար

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

Գլխավոր հյուպատոս

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճան, առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

Խորհրդական

Առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան, երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան

Հյուպատոսական գործակալության ղեկավար

Երկրորդ քարտուղարի աստիճան

Բաժնի վարիչ (պետ)

Երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան

Առաջին քարտուղար

Առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան,
երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան, երկրորդ քարտուղարի աստիճան

Բաժնի վարիչ (պետ)

Առաջին դասի խորհրդականի աստիճան, երկրորդ դասի խորհրդականի աստիճան, առաջին դասի առաջին քարտուղարի աստիճան, երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճան

Երրորդ քարտուղար

Երրորդ քարտուղարի աստիճան կամ կցորդի
աստիճան

Կցորդ

Կցորդի աստիճան

(ցանկը խմբ. 13.02.03 N 142-Ն)