040.0123.13.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2002 թվականի N 123
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափը՝ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերը կատարել ՀՀ 2002 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման ծախսերի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը սույն որոշման հավելվածում նշված հավելավճարի չափը գերազանցող բնակարանի վարձավճարը համապատասխանեցնել հավելվածում նշված հավելավճարի չափին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| Հավելված | 
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետի բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափը
(վերնագիրը խմբ. 24.03.05 N 491-Ն)
| (դրամ) | 
| NN ը/կ | Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները | Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական | Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ | 
| 1 | 2 | 3 | 4 | 
| 1. | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | 925093 | 750075 | 
| 2. | Նյու Յորք | 925093 | 750075 | 
| 3. | Լոս Անջելես | 650065 | 600060 | 
| 4. | Կանադա | 550055 | 400040 | 
| 5. | Արգենտինայի Հանրապետություն | 450045 | 400040 | 
| 6. | Սան Պաուլո | 200020 | 150015 | 
| 7. | Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն | 
 1350135 | 
 1250125 | 
| 8. | Ֆրանսիայի Հանրապետություն և Ստրասբուրգ | 750075 | 600060 | 
| 9. | Ավստրիայի Հանրապետություն | 600060 | 500050 | 
| 10. | Գերմանիայի Դաշնային Հանրապետություն | 500050 | 450045 | 
| 11. | Իտալիայի Հանրապետություն | 500050 | 450045 | 
| 12. | Բելգիայի Թագավորություն | 500050 | 450045 | 
| 13. | Շվեյցարիայի Համադաշնություն | 900090 | 825083 | 
| 14. | Հունաստանի Հանրապետություն | 450045 | 325033 | 
| 15. | Ռումինիայի Հանրապետություն | 200020 | 150015 | 
| 16. | Բուլղարիայի Հանրապետություն | 200020 | 150015 | 
| 17. | Լեհաստանի Հանրապետություն | 300030 | 225023 | 
| 18. | Եգիպտոսի Արաբական Հանրապետություն | 250025 | 200020 | 
| 19. | Իրանի Իսլամական Հանրապետություն | 250025 | 225023 | 
| 20. | Սիրիայի Արաբական Հանրապետություն | 450045 | 400040 | 
| 21. | Հալեպ | 250025 | 225023 | 
| 22. | Լիբանանի Հանրապետություն | 250025 | 225023 | 
| 23. | Արաբական Միացյալ Էմիրություններ | 400040 | 350035 | 
| 24. | Հնդկաստանի Հանրապետություն | 450045 | 325033 | 
| 25. | Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն | 850085 | 500050 | 
| 26. | Իրաքի Հանրապետություն | 250025 | 225023 | 
| 27. | Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) | 300030 | 250025 | 
| 28. | Ուկրաինա | 225023 | 200020 | 
| 29. | Բելառուսի Հանրապետություն | 225023 | 200020 | 
| 30. | Ղազախստանի Հանրապետություն | 225023 | 200020 | 
| 31. | Վրաստան | 200020 | 150015 | 
| 32. | Թուրքմենստան | 200020 | 150015 | 
| 33. | Սանկտ Պետերբուրգ | 300030 | 250025 | 
| 34. | Թուրքիայի Հանրապետություն | 300030 | 250025 | 
| 35. | Դոնի-Ռոստով | 175018 | 150015 | 
| 36. | Սոչի | 200020 | 175018 | 
(հավելվածը խմբ. 24.03.05 N 491-Ն)
Ծանոթագրություն:
Արտակարգ և լիազոր դեսպանների ու ներկայացուցչության ղեկավարների բնակարանների վարձակալման վճարումների հարցը որոշվում է ԱԳՆ-ի համաձայնությամբ:
** Յուրաքանչյուր երեխայի համար նշված հավելավճարն ավելացվում է դրա 5 տոկոսի չափով:
*** Նշված դեսպանությունում դիվանագետները բնակվում են դեսպանության շենքում:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 10.09.2009, N 1079-Ն | 01.10.2009, N 123 | |
| 24.03.2005, N 491-Ն | 28.05.2005, N 123 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|