Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-175-3
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (02.04.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.323
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
28.02.2005
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
28.02.2005
Дата вступления в силу
02.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐՈՎ)  ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնև քաղաքում ստորագրված «Անկախ
պետությունների համագործակցության մասնակից-պետություններում ժողովրդավարական
ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիան (կից վերապահումներով):


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
   

Ա. Բաղդասարյան


28 փետրվարի 2005 թվականի,
քաղ. Երևան
Ն-175-3


     
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում կոնվենցիայի 1-ին հոդվածի 7-րդ,
10-րդ հոդվածի 3-րդ, 14-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: