Basic information
Number
N 1835-Ն
Type
Որոշում
Act type
Официальная Инкорпорация (13.03.2003-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1284
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.11.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.11.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
28.11.2002
Effective date
12.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1835-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 116-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 19-րդ հոդվածներով, ինչպես նաև Երևանի քաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի համալիր զարգացման միասնական քաղաքականություն վարելու, շարժակազմի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու և ուղևորների սպասարկումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի թիվ 2983 ավտոշարասյուն» և «Կենտրոնական դիսպետչերական» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության:

11. Բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ նվազեցնել Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը: Նշված ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 465100 դրամ, բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 100 դրամ, քանակը՝ 4651 հասարակ (սովորական) բաժնետոմս:

(11-ին կետը լրաց. 20.02.03 N 153-Ն)

2. Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել՝ 62620000 դրամ, բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 10000 դրամ, քանակը՝ 6262 հասարակ (սովորական) բաժնետոմս:

Բաժնետոմսերի փոխարկումը կատարել սահմանված կարգով:

(2-րդ կետը խմբ. 20.02.03 N 153-Ն)

3. «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 28
Երևան