Basic information
Number
ՀՕ-44-Ն
Type
Օրենք
Act type
Исходный акт (24.05.2008-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2000.06.23/14(112) Հոդ.494
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.05.2008
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.05.2008
Effective date
24.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 22-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.

2) 2-րդ մասի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն 3 տարի» բառերով.

3) 6.1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների և արդարադատության նախարարության պետական ծառայողներ, դատախազներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.

«6.2. Սույն հոդվածի 6.1-րդ մասով նախատեսված պետական մարմինների և ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 22

Երևան

ՀՕ-44-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation