Գլխավոր տեղեկություն
Номер
N 323-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (06.03.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.06.02/18(292) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.03.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.03.2008
Дата вступления в силу
06.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 մարտի 2008 թվականի N 323-Ա

ք. Երևան

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Համբարձում Հունանյանին 2004 թվականի նոյեմբերի 10-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000218 լիցենզիայի գործողությունը մինչև 2010 թվականի փետրվարի 28-ը։

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Համբարձում Հունանյանի լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար`

Հ. Քուշկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան