ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին
«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-22 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) բույսերի Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված բույսերի ցանկի հաստատում.»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում «եզրակացությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 2008 թ. մայիսի 24 Երևան ՀՕ-46-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|