Basic information
Number
ՆՀ-63
Type
Հրամանագիր
Act type
Исходный акт (12.06.1998-01.05.2005)
Status
Չի գործում
Source
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
12.06.1998
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
12.06.1998
Effective date
12.06.1998
Interrupt date
14.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու, ազգային շահերի պաշտպանության գործն արդյունավետ իրականացնելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածով և 55 հոդվածի 6-րդ կետով, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ (խորհրդի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

 

3. Գաղտնի:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ վրա:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի`

- 1991 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-33 հրամանագիրը.

- 1992 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի կազմը համալրելու մասին» ՆՀ-154 հրամանագիրը.

- 1994 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-83 կարգադրության 1-ին կետը:

6. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
12 հունիսի 1998 թ.
ՆՀ-63