Գլխավոր տեղեկություն
Номер
N 163-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.04.15/8(551).1 Հոդ.86.3
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
17.03.2016
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
17.03.2016
Дата вступления в силу
25.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11016102

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2016 թ.

N 163-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0713.01.5 «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ՑԱՆՑԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0713.01.01.5 «ՏԵԽՆԻԿ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0713.01.5 «Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր» մասնագիտության 0713.01.01.5 «Տեխնիկ՝ էլեկտրական կայանների, ցանցերի և համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:

 

 

Լ. Մկրտչյան

 

  

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի
2016 թ. մարտի 17-ի

N 163-Ն հրամանի

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0713.01.5  «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ՑԱՆՑԵՐ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»  ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0713.01.01.5  «ՏԵԽՆԻԿ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ, ՑԱՆՑԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ»  ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ