Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-238
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (04.07.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՍԴՏ 2001/4
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
04.07.2000
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
04.07.2000
Дата вступления в силу
04.07.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

4 հուլիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կ. Պետրոսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին 1999 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Պետրոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1999 թ. հոկտեմբերի 5-ին Երևանում` միջպետական կառավարական կապի պահպանման և զարգացման բնագավառում համագործակցության նպատակով:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են երկու պետությունների միջև ապահովել և կատարելագործել մշտապես գործող միջպետական կառավարական կապը` օգտվելով դրա կազմակերպման, տեխնիկական շահագործման և անվտանգության ապահովման հավասար իրավունքներից:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ապահովել և կատարելագործել մշտապես գործող միջպետական կառավարական կապը,

- ՀՀ տարածքում կառավարական կապ տրամադրել մյուս Կողմի պաշտոնատար անձանց` ՀՀ տարածքում գործող կարգին համապատասխան, եթե ՀՀ մյուս միջազգային պայմանագրերով այլ պայմաններ չեն վերապահվում,

- վճարել մյուս Կողմի պետության տարածքում ՀՀ պաշտոնատար անձանց ժամանակավորապես գտնվելիս կառավարական կապի տրամադրման համար անհրաժեշտ կապի ալիքների և բաժանորդային գծերի կազմակերպման, ինչպես նաև կառավարական կապի միջոցների տեղադրման համար,

- վճարել ՀՀ տարածքում միջպետական կառավարական կապի կազմակերպման, գործողության մեջ դնելու, տեխնիկական շահագործման և հետագա կատարելագործման հետ կապված ծախսերը, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքով անցնող կապուղու վարձակալության ծախսերի կեսը:

Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև կառավարական կապի բնագավառում համագործակցության մասին 1999 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


4 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ-238