Գլխավոր տեղեկություն
Номер
N 658-Ա/Ք
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (21.08.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.09.26/31(305) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
20.08.2008
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
20.08.2008
Дата вступления в силу
21.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 օգոստոսի 2008 թ.
ք. Երևան

N 658-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ N 8 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Երևանի N 8 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 75 տեղով` BC կարգի տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

 

Նախարար`

Ս. Սեյրանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան