Գլխավոր տեղեկություն
Номер
N 206-Ա
Տիպ
Քաղվածք
Тип
Исходный акт (10.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հատուկ բաժին
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
09.10.2009
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
09.10.2009
Дата вступления в силу
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 206-Ա հրամանից

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՌՈԼԱՆԴ ԹՈՌՉՅԱՆԻՆ 15.03.2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01Ա N 00082 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. 2008 թվականի մարտի 31-ից ուժը կորցրած ճանաչել Ռոլանդ Թոռչյանին 15.03.2002 թվականին տրված թիվ 01Ա N 00082 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։

 

  Գ. Դանիելյան