ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հունիսի 2010 թ. |
N 115-Ա հրամանից |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱՇՈՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ 24.08.2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Ա-N 003 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 4-րդ և 6-րդ մասերով ու հիմք ընդունելով սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 25-ի եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. 2010 թվականի հունիսի 25-ից մինչև 2015 թվականի հունիսի 25-ը կասեցնել Աշոտ Թադևոսյանին 24.08.2001 թվականին տրված թիվ Ա-N 003 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Գևորգյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության կասեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին։
Գ. Դանիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|