Basic information
Number
N 1471-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (08.01.2009-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1357
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.12.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.12.2008
Effective date
08.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1471-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2004», «2005» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2009 թվականի հունվարի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2004» և «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

2. Սահմանել, որ 2009 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումը:

3. Սահմանել, որ 2009 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ալկոհոլային խմիչքների իրացումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված` չօգտագործված և (կամ) վնասված «2004», «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation