Գլխավոր տեղեկություն
Номер
N 602-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.05.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.06.26/15(651).1 Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
21.05.2019
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
21.05.2019
Дата вступления в силу
22.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2019 թ.

N 602-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 115/6 նիստի եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. «ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլով համակազմի սահմանային 62 տեղերի թվով և ավագ նախադպրոցական տարիքային փուլով համակազմի սահմանային 30 տեղերի թվով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

Ա. Հարությունյան