«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 6 մարտի 2009 թ.  | 
N 98-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել «9.1» կետով.
| 
 9.1  | 
 Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն  | 
 2 նամականիշ  | 
 II եռամսյակ  | 
 70  | 
 50 000  | 
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ. SCHACH OLYMPIADE DRESDEN 2008» և «ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ» նամականիշերի նմուշները` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | 
Գ. Սարգսյան | 
| 
 Հաստատված է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. մարտի 6-ի թիվ 98-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար | 
Վ. Մարության | 
| 
 Հաստատված է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. մարտի 6-ի թիվ 98-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար | 
Վ. Մարության | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|