Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
3 ապրիլի 2014 թվականի N 13
4. ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2014 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 3-ի նիստի N 13 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N N ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսա-կան ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մշտադիտարկման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում |
1.1. Կմշակվի և ՀՀ կառավարություն կներկայացվի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագիծը: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կառա-վարության 2011թ մայիսի 20-ի նիստի N 19 արձանա գրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր | |
1.2. Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համաձայնեցված` գործընկերային հարաբերությունների ստեղծման նպատակով կիրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների քարտեզագրում և կմշակվեն համագործակցության մեխանիզմներ: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
1.3. Մարզում կիրականցվեն քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ ուսումնասիրություններ և համապատասխան շտեմարանի թարմացման աշխատանքներ: |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
1.4. Մարզում կիրականացվեն ծրագրեր ուղղված կնոջ կողմից ղեկավարվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների սոցիալական պաշտպանությանը, մայրերի սոցիալական վիճակի բարելավմանը ուղղությամբ: |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
1.5. Մարզի համայնքներում /ընտրությամբ/ կիրականացվի ընտանեկան խնդիրների ուսումնասիրություն և կմշակվեն ընտանիքում կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրների բացահայտմանը, դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: |
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան |
Առաջին կիսամյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
1.6. Կուսումնասիրվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազագային փորձը, կմշակվեն Լոռու մարզում կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա իրավիճակի պարբերական գնահատման, մշտադիտարկման ցուցանիշեր և դրա ներդրման վերաբերյալ առաջարկություններ: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցասիա /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
1.7. Կհավաքագրվեն պետական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին վիճակագրական տվյալներ, կստեղծվի տվյալների ամբողջական բազա։ |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
||||
2. |
Կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում |
2.1. Բնակչության ռիսկային խմբերում կիրականացվեն ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) վաղ հայտնաբերման և կանխարգելման սկրինինգային ծրագրեր: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Միջազգային կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
|
2.2. Գյուղական շրջաններում տղամարդկանց և կանանց որակյալ բուժօգնության տրամադրման նպատակով հանրապետության 4 մարզերում (Արարատ, Արմավիր, Տավուշ, Լոռի) կվերանորոգվի 1 և կկառուցվի առողջության առաջնային պահպանման 5 կենտրոն, ինչպես նաև կկառուցվի Մեղրու տարածաշրջանի բժշկական կենտրոնը, կվերանորոգվեն Ալավերդու, Կապանի, Բերդի բժշկական կենտրոնները, կկրճատվեն Երևան ուղեգրումները: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
||||
2.3. Կվերանայվեն կանանց արգանդի վզիկի վաղ ախտորոշման և վարման ուղեցույցները, պարզեցնելով սկրինինգային համակարգը և բարձրացնելով թիրախային խմբի կանանց ընդգրկվածությունը: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Միջազգային կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
|||
2.4. Կիրականացվեն ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված տեղեկատվական-իրազեկման միջոցառումներ` ներգրավելով հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-երը: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՁԻԱՀ-ի կանխարգելման Հանրապետական կենտրոն /համաձայնությամբ/ ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
2.5. Կմշակվեն և կիրականացվեն առողջ ապրելակերպի, ծխելու դեմ պայքարի և անվտանգ սեռական կյանքի վերաբերյալ քարոզչության ծրագրեր: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
||||
2.6. Համապատասխան մասնագետները կայցելեն համայնքների բուժամբուլատորիաները, կհետազոտեն գործազուրկ անձանց /անհրաժեշատության դեպքում կիրականացվի բուժում/: |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
2.7. Կկազմակերպվի «Առողջապահության ոլորտի կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրները» թեմայով մարզային խորհրդաժողով, մարզում առողջապահության ոլորտի կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա հիմնախնդիրների վերհանման և դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացման նպատակով: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
3. |
Գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունները ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականցում |
3.1. Գյուղատնտեսությունում կանանց մասնակցությամբ գործող կոոպերատիվների կարողությունների հզորացման, ինչպես նաև կոոպերացիայի գործընթացում կանանց մասնակցության ընդլայնման ուղղված միջոցառումներ կիրականցվեն «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում, որի արդյունքում կանխատեսվում է ձևավորված կոոպերատիվի անդամ կանանց աշխատանքի պայմանների բարելավում (ձեռքի աշխատանքի հնարավորինս մեքենայացում), անասնապահությամբ զբաղվող կին ֆերմերների գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացում, կանանց արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների ավելացում 15-20%-ով: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
||
3.2. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում կիրականցվեն իրականացվող մրցակցային դրամաշնորհային ծրագրեր, որի շրջանակներում կանանց համար կստեղծվեն աշխատատեղեր, կավելանան եկամուտները, կկրճատվի աղքատությունը: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
||||
3.3. Կիրականացվի գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Վարկեր կտրամադրվեն գյուղատնտեսությունում տնտեսվարողներին (սերմարտադրություն, հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի արտադրություն, այգեգործություն, անասնագլխաքանակի մայրական կազմի ձեռքբերում, բուծում, նոր գյուղ.տեխնիկայի ձեռքբերում և այլն) ֆերմերներին՝ ակնկալվում է կին գործարարներին տրամադրել շուրջ 1100 միավոր վարկ: Գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության մակարդակը կբարձրանա, եկամուտները կավելանան 8-12%-ով: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
||||
4. |
Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, աղքատության հաղթահարմանը և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացում |
4.1. Կիրականացվի «Կանանց ձեռներեցության զարգացման ծրագիրը», որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում կազմակերպվող դասընթացներին (սեմինարներին) կմասնակցեն 200-250 կին գործարարներ: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|
. |
4.2. Կիրականացվի «Աջակցություն սկսնակ կին գործարարներին» ծրագիրը, որի շրջանակներում սկսնակ կին գործարարներին կցուցաբերվի ուսուցողական և ֆինանսական աջակցություն: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Փոքր ու միջին ձեռնարկա- տիրությանը պետական աջակցու- թյան 2014 թվականի ծրագրի շրջանակում |
||
4.3. Կիրականացվի «Գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» ծրագիրը, որի շրջանակներում կին գործարարներին կցուցաբերվի գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Փոքր ու միջին ձեռնարկա-տիրությանը պետական աջակցության 2014 թվականի ծրագրի շրջանակում |
|||
4.4. Կիրականացվի «Գործարար ուսուցողական (տեղեկատվական) աջակցություն» ծրագիրը, որի շրջանակներում կին գործարարներին կցուցաբերվի ուսուցողական աջակցություն: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Փոքր ու միջին ձեռնարկա-տիրությանը պետական աջակցության 2014 թվականի ծրագրի շրջանակում |
|||
4.5. Մարզում կիրականացվեն ծրագրեր ուղղված կնոջ կողմից ղեկավարվող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների սոցիալական պաշտպանությանը, մայրերի սոցիալական վիճակի բարելավմանը ուղղությամբ: |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
4.6. Կկազմակերպվեն հանդիպումներ մարզի ձեռներեց կանանց հետ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերհանման և փորձի փոխանակման նպատակով: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Երկրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
5. |
Կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ բաղադրիչի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում |
5.1. Հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում կներառվեն կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը վերաբերող թեմաներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||
5.2. Հանրակրթական դպրոցի 8-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման ընթացքում սովորողներին կուսուցանվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքներ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
5.3. Հանրակրթական դպրոց- ներում կկիրառվի «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը: Դասղեկական ժամերի ընթացքում սովորողները կիրազեկվեն մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ` ուղղված սեռի հատկանիշով կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
5.4. Հանրապետության 12 տարածաշրջանային քոլեջներում գործող կարիերայի կենտրոններում ուսանողների շրջանում կանցկացվեն միջոցառումներ, դասընթացներ ու խորհրդատվություններ մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների, աղջիկների և տղաների մոտ սեռի հատկանիշով կարծրատիպերի հաղթահարման թեմաների վերաբերյալ: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
5.5. Պետական ծառայողների որակավորման բարձրացման, կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների հաղորդման նպատակով կիրականացվեն «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների (բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների համար) վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե |
||||
5.6. ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության և անչափահասների գործերով տարածքային բաժինների ծառայողների համար կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ: |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն |
ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
5.7. Մարզում կիրականցվեն համակարգչային գիտելիքների ուսուցման դասընթացներ հաշմանդամ կանանց համար |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
5.8. Կանանց քաղաքական և քաղաքացիական լիդերության խթանման նպատակով կկազմակերպվեն քառօրյա սեմինար-պարապմունքներ Սպիտակի, Ալավերդու և Գուգարքի տարածաշրջանների համայնքների կին ղեկավարների և ավագանիների համար: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիա /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
5.9. Կկազմակերպվեն «Կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» թեմայով սեմինար պարապմունքներ մարզի 5 տարածաշրջաններում` յուրաքանչյուր տարածաշրջանից 25 հանրակրթական դպրոցի ուսուցիչների համար: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
5.10. Մարզի համայնքներում կիրականացվեն կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության ներդրման գործընթացի մշտադիտարկման արդյունքների վերլուծության և իրավիճակի շարժընթացի գնահատմանն ուղղված ուսուցողական դասընթացներ: |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
5.11. ՏԻՄ և համապետական ընտրություններում կանանց ներգրավվածության նպատակով կկազմակերպվեն. ա/ «Կանանց դերի բարձրացումը ժողովրդավարական գործընթացներում» թեմայով դասընթացներ: բ/ «Լիդերության դպրոց» ծրագրով դասընթացներ և 25 կնոջ կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր: |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիա ՀԿ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
5.12. Մարզի 10 համայնքներում ավագանու անդամների համար կկազմակերպվեն դասընթացներ` կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ: |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||
5.13. Մարզի չաշխատող կանանց շրջանում կկազմակերպվեն դասընթացներ` նոր հմտությունների ձեռք բերման և նրանց սոցիալական վիճակի բարելավման նպատկով: |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
«Կանանց ռեսուրսային» կենտրոն ՀԿ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |||
6. |
Մարզային և համայնքային մակարդակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացմանը, այդ աշխատանքերի համակարգմանն ու մշտադիրակմանն ուղղված միջոցառումների իրականցում |
6.1. ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման նպատակով կհրավիրվեն նիստեր, կամփոփվեն կատարված աշխատանքները, կկազմվեն հաշվետվություններ և արձանագրություններ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետա- րան /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||
6.2. Կիրականացվեն մարզում կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա վիճակի գնահատման և մշտադիրակման ապահովմանն ուղղված լուսաբանման աշխատանքներ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Մարզպետարանում և Երևանի քաղաքապետարանում մշտական հանձնաժողովներ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
6.3. Կիրականացավեն նախապատրաստական աշխատանքներ «Լավագույն համայնք` Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերի ուղղությամբ» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության համար հայտարարված մրցույթի անցկացմանը աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Մարզպետարանում և Երևանի քաղաքապետարանում մշտական հանձնաժողովներ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
6.4. Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման մեթոդական ուղեցույցի իրավական ամրագրումից հետո ՀՀ համայնքներում կիրականացվեն միջոցառումներ համայնքներին աշխատանքների իրականացման համար աջակցության տրամադրման ուղղությամբ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Մարզպետարանում և Երևանի քաղաքապետարա- նում մշտական հանձնաժողովներ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
6.5. Մարզխորհրդի քննարկմանը կներկայացվեն հարցեր կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի և խնդիրների ներկայացման, համայնքների ղեկավարների կողմից կտարվեն աշխատանքներ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության բարձրացման, հսկողության ուժեղացման, տեղական ՀԿ-ների հետ համագործակցության զարգացման և ակտիվացման ուղղությամբ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Մարզպետարանում և Երևանի քաղաքապետարա- նում մշտական հանձնաժողովներ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
7. |
Հասարակությունում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցերի լուսաբանմանը, սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
7.1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և «Արտակարգ թերթում» կտեղադրվեն արտակարգ իրավիճակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ տեղեկատվական նյութեր: |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
Հունվար-դեկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||
7.2. Կիրականցվի «Լավաշի և ազգային ուտեստի` «Էրգրի համի հիշողություն» փառատոնը` որպես ազգային ինքնության կարևորագույն բաղկացուցիչ, ոչ մշակութային արժեք: Հանրության լայն շրջանում կտարվեն աշխատանքներ ազգային խոհանոցի ուտեստների տարածման ուղղությամբ` օտար նորամուծություններից զերծ պահելու նպատակով: |
ՀՀ մշակույթի նախարարություն |
«Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
7.3. Կմշակվեն և մարզի ԶԼՄ-ներով կլուսաբանվեն /կտեղադրվեն հոդվածներ, կկազմակերպվեն հեռուստատեսային հաղորդումներ/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրների վերաբերյալ: |
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Մարզպետարանում և Երևանի քաղաքապետարանում մշտական հանձնաժողովներ, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
7.4. Մարզի մշակութային հաստատությունների աշխատակիցների համար կկազմակերպվի «Կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունները ազգային արժեհամակարգում» թեմայով զրույց-բանավեճ: |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Համայնքապետարան /համաձայնությամբ/ |
Չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
7.5. ՏԻՄ-երի աշխատակազմերում /այդ թվում՝ համայնքների աշխատակազմներում/ կկազմակերպվեն խորհրդակցություններ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ: |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Չորրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
7.6. Մարզում կկազմակերպվեն կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության խթանմանն ուղղված միջոցառումներ, համայնքային ընտրություններում կին թեկնածուների մասնակցություն, համայնքի ղեկավարության և ավագանու կազմում կին-անդամների թվի ավելացման նպատակով: |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Մարտ-հոկտեմ- բեր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
7.7. Կկազմակերպվեն «Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը որպես տեղական ժողովրդավարության նախադրյալ և համայնքների կառավարման արդյունավետության բարձրացման միջոց» կլոր-սեղան Ալավերդի քաղաքում և « Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության իրականացումը համայնքների մակարդակում» թեմայով կլոր-սեղան քննարկումներ 8 քաղաքներում: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիա /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
7.8. Մարզի բոլոր քաղաքներում կանցկացվեն կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության ներդրմանն ուղղված խորհրդակցություններ, որոնց կհրավիրվեն մասնակցելու նաև մոտակա գյուղական համայնքների ղեկավարներ: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Համայնքապետարաններ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
7.9. Մարզի 4 տարածաշրջաններում համայնքապետարանների աշխատակիցների, ավագանու անդամների, ՀԿ-ների ներկայացուցիչների, լրագրողների համար կկազմակերպվեն հանդիպումներ համայնքային ծրագրերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության բաղադրիչի ներառման վերաբերյալ: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
ՀՀ Արագածոտն մարզի քաղաքապետարաններ, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
Մարտ-ապրիլ |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
7.10. «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը ներկայացնելու նպատակով կկազմակերպվեն հանդիպումներ համայքներում և մարզի 10 դպրոցներում` ուսուցիչների ներգրավմամբ: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Երկրորդ եռամսյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
7.11. Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում /այդ թվում համայնքների ղեկավարների աշխատակազմ/ կիրականացվեն կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, գյուղական բնակավայրերում կանանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավմանը և եկամուտների բարձրացմանն ուղղված իրազեկման աշխատանքներ: |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Ապրիլ- սեպտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
7.12. Կիրականացվեն աշխատանքներ դպրոցի համակարգում հատուկ դասընթացների ներդրման համար, ուղղված մանկավարժական կադրերի և աշակերտների շրջանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը: |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
||||
7.13. Կկազմակերպվեն կլոր-սեղան քննարկումներ «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության թեմատիկան ազգային մշակույթում» թեմայով: |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, ԶԼՄ-ներ /համաձայնությամբ/ |
Տարվա ընթաց- քում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
7.14. Համայնքներում կկազմակերպվեն կլոր սեղաններ, սեմինարներ «Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը» թեմայով: |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Տարվա ընթաց- քում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
7.15. Կկազմակերպվեն «Կրթության ոլորտի կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրները» թեմայով սեմինար-պարապմունքներ մարզի 2 քաղաքների 4 դպրոցների ուսուցիչների համար: |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
Սեպտեմբեր- հոկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
7.16. Մարզի համայնքներում կանցկացվեն կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ քննարկումներ, կտրամադրվեն մեթոդական նյութեր, համայնքային ծրագրերում դրանք ներառելու կապակցությամբ կտրամամդրվի խորհրդատվություն: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
7.17. Մարզի դպրոցներում կկազմակերպվեն բանավեճեր, սեմինարներ, բաց դասեր կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրների վերաբերյալ: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով |
հոկտեմբեր-մարտ |
Օրենքով չարգելված այլ ֆինանսավորման աղբյուրներ |
|||
7.18. Մարզի մեծ համայքներում կկազմակերպվեն կլոր սեղաններ համայնքի ղեկավարների և ավագանիների մասնակցությամբ: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզպետարանի մշտական հանձնաժողով, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
մարտ-հոկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|||
7.19. Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կազմակերպությունների աշխատակիցների համար կկազմակերպվեն սեմինարներ` կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրներին առնչվող թեմաներով: |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
7.20. Կկազմակերպվեն քննարկումներ` աշակերտների համար «Սեռի հատկանիշով բռնության և կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրը աշխատաշուկայում», «Կանանց իրավունքների հարցի առաջացումը», «Հայ կանանց շարժումը պատմական անցյալում» թեմաներով: |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
||||
7.21. Կկազմակերպվի «Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն իմ պատկերացմամբ» նկարների ցուցահանդես: |
Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|