ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 մայիսի 2009 թ. |
N 642-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԵՆՏ-ԱՐՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Դենտ-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 30.04.2009 թ. N 4618 դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել «Դենտ-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2005 թվականի դեկտեմբերի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000728 լիցենզիայի գործողությունը ատամնատեխնիկական լաբորատորիա գործունեության մասով` մինչև 2011 թվականի ապրիլի 30-ը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայի մասնակի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) «Դենտ-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի կրկնօրինակը կցել ընկերության անհատական գործին.
3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հ. Քուշկյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|