Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
16 ապրիլի 2015 թվականի N 17
11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի ՆԻՍՏԻ N 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 21-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի նիստի N 1 արձանագրության 21-րդ կետով հավանության արժանացած «Ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան և ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշների տրամադրման կամ հրապարակման պատասխանատու գերատեսչությունների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի 1-ին կետում «15» թիվը փոխարինել «10» թվով.
2) N 2 հավելվածի «Ցուցանիշների անվանում» սյունակի 1-ին տողում «15» թիվը փոխարինել «10» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 22 Երևան |