ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հուլիսի 10-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում | ԿՄ | Բ | Վ | |||||
| 2. | Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝ | ԿՄ | Բ | Վ | |||||
| 2.1. 2.3. | տարրական ընդհանուր-1-ին աստիճան | ||||||||
| 3. | Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝ | ԿՄ | Բ | Վ | |||||
| 3.1. 3.3. | հիմնական ընդհանուր-2-րդ աստիճան | ||||||||
| 4. | Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում, այդ թվում՝ | ԿՄ | Բ | Վ | |||||
| 4.1. 4.3. | միջնակարգ ընդհանուր-3-րդ աստիճան | »: | 
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 9-րդ բաժնի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 Հայաստանի Հանրապետության  Նախագահ   2009 թ. հուլիսի 23
 
 
Ս. Սարգսյան 
 
 
Երևան 
ՀՕ-163-Ն