Basic information
Number
N 33
Type
Որոշում
Act type
Исходный акт (-03.08.1994)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.01.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 1994 թվականի N 33

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքը, համաձայն հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության աշխատողների թվաքանակը` 272 միավոր:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքի մասին» N 85 որոշման 6-րդ կետը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության կառուցվածքում տասնմեկերորդ վարչություն ստեղծելու մասին» N 346 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1994 թ.
հունվարի 18-ի N 33 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Տնտեսագիտական վարչություն
Կադրերի և պետական կառուցվածքների վարչություն
Տարածքային կառավարման վարչություն
Սոցիալական քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Տասներորդ վարչություն
Վերահսկողության վարչություն
Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն
Քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչություն
Պարենի վարչություն
Տնտեսական վարչություն
Վարչապետի աշխատակազմ
Փոխվարչապետի, պետական նախարարների աշխատակազմեր
Մամուլի ծառայություն
Ընդհանուր բաժին
Արձանագրային բաժին
Առաջին բաժին
Քաղաքացիների նամակների և ընդունելության բաժին
Հաշվապահական հաշվառման և հաշվետվության բաժին
Տեղեկատվության մշակման բաժին
ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատանքային խումբ
Արխիվ
Գրադարան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Changed acts
Changing Act Corresponding incorporation