«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309351
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 2 հոկտեմբերի 2009 թ.  | թիվ 21-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային, սուրհանդակային և կապի գործունեության մասին» Ձև թիվ 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Կապի աշխատանքի մասին» Ձև թիվ 11-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման 1-ին կետը և այդ կետով հաստատված հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 
 Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 21-Ն որոշմամբ | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 11-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. 110-125.1.4 տողերը վերաբերում են փոստային և սուրհանդակային կապի ցուցանիշներին:
6. 110 տողում արտացոլվում են պարբերական հրատարակությունների (թերթերի, ամսագրերի և այլն) փոխադրման փաստացի ծավալներն ըստ բաժանորդագրության և հատավաճառի:
7. 120-125.1.4 տողերում արտացոլվում են նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները` առանձնացնելով նաև միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները: Տվյալներն արտացոլվում են հազար հատերով՝ առանձնացված ըստ ելքային և մուտքային փոխադրումների, իսկ ելքայինն իր հերթին՝ ըստ վերգետնյա (ցամաքային) և օդային տրանսպորտով առաքումների:
8. 130-130.2 տողերում արտացոլվում են բոլոր տեսակի հեռագրերի (սովորական, շտապ, գեղարվեստական բլանկներով) փոխանցման փաստացի ծավալները (հազ. հատ):
9. 135-155 տողերը վերաբերում են հեռախոսային կապի ցուցանիշներին:
10. 160 և 165 տողերում արտացոլվում են բջջային կապի խոսակցությունների քանակը (հազար հատերով) և միջին տևողությունը (րոպեներով):
Ցուցանիշների լրացման համար հիմք են հանդիսանում փոստային փոխանակումների հաշվառման ձևերը, ինչպես նաև փոստային, հեռագրական և միջազգային հեռախոսային փոխանակումների ամփոփացուցակները:
| 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | 
| Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի | 
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | 
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության ներկայացման ժամկետը` | 
| Ազգային վիճակագրական ծառայություն | Փոստային, սուրհանդակային և կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը | մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը | 
| 
 
 Մարզը _________________ Համայնքը_____________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից | ՁԵՎ ԹԻՎ «Հաստատված է» | ||
| 
 | |||
| Չլրացնել ß | |||
| ՏԳՏԴ I_I_I_I_I_I Մարզը I_I_I Համայնքը I_I_I_I | |||
| Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: | |||
ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հունվար - ___________ 20___թ.
| Ցուցանիշի անվանումը | Տողի | Չափի | Հաշվետու տարվա ընթաց-քում | Նախորդ  | 
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 
| Փոստային և սուրհանդակային | ||||
| Պարբերական հրատարակություններ (թերթեր, ամսագրեր և այլն) ըստ բաժանորդագրության և հատավաճառի | 110 | հազար հատ | ||
| դրանցից՝թերթեր | 110.1 | -''- | ||
| ամսագրեր | 110.2 | -''- | ||
| Նամակներ և բացիկներ, ընդամենը | 115 | -''- | ||
| դրանցից`միջազգային | 115.1 | -''- | ||
| 115.1 տողից` ելքային վերգետնյա | 115.1.1 | -''- | ||
| դրանցից` Անկախ Պետությունների | 115.1.1.1 | -''- | ||
| 115.1 տողից` ելքային ավիա | 115.1.2 | -''- | ||
| դրանցից`  Անկախ Պետությունների | 115.1.2.1 | -''- | ||
| 115.1 տողից` մուտքային վերգետնյա | 115.1.3 | -''- | ||
| 115.1 տողից` մուտքային ավիա | 115.1.4 | -''- | ||
| Ծանրոցածրարներ (բանդերոլներ), ընդամենը | 120 | -''- | ||
| դրանցից`միջազգային | 120.1 | -''- | ||
| 120.1 տողից` ելքային վերգետնյա | 120.1.1 | -''- | ||
| դրանցից`Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 120.1.1.1 | -''- | ||
| 120.1 տողից` ելքային ավիա | 120.1.2 | -''- | ||
| դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 120.1.2.1 | -''- | ||
| 120.1 տողից` մուտքային վերգետնյա | 120.1.3 | -''- | ||
| 120.1 տողից` մուտքային ավիա | 130.1.4 | -''- | ||
| Ծանրոցներ, ընդամենը | 125 | -''- | ||
| դրանցից`միջազգային | 125.1 | -''- | ||
| 125.1 տողից` ելքային վերգետնյա | 125.1.1 | -''- | ||
| դրանցից`Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 125.1.1.1 | -''- | ||
| 125.1 տողից` ելքային ավիա | 125.1.2 | -''- | ||
| 
 դրանցից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 125.1.2.1 | -''- | ||
| 125.1 տողից` մուտքային վերգետնյա | 125.1.3 | -''- | ||
| 125.1 տողից` մուտքային ավիա | 125.1.4 | -''- | ||
| Հեռագրական | ||||
| Հեռագրեր, ընդամենը | 130 | հազար հատ | ||
| դրանցից`միջքաղաքային | 130.1 | -''- | ||
|        Անկախ Պետությունների  | 130.2 | վ | ||
| Հեռախոսային | ||||
| Միջքաղաքային և միջազգային ելից ավտոմատ կանչերի քանակը, ընդամենը | 135 | հազար հատ | ||
| դրանցից` միջքաղաքային | 135.1 | -''- | ||
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 135.2 | -''- | ||
| 135 տողից՝ ավարտվել են խոսակցությամբ | 135.3 | -''- | ||
| դրանցից` միջքաղաքային | 135.3.1 | -''- | ||
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 135.3.2 | -''- | ||
| Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերներ, ընդամենը | 140 | -''- | ||
| դրանցից` միջքաղաքային | 140.1 | -''- | ||
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 140.2 | -''- | ||
| 140 տողից՝ իրականացվել են | 140.3 | -''- | ||
| դրանցից` միջքաղաքային | 140.3.1 | -''- | ||
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 140.3.2 | -''- | ||
| Միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցություններ, ընդամենը (տող 135.3 + 140.3) | 145 | -''- | ||
| դրանցից` միջքաղաքային | 145.1 | -''- | ||
| Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ | 145.2 | -''- | ||
| Միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը | 150 | րոպե | ||
| Միջազգային հեռախոսային խոսակցությունների միջին տևողությունը | 155 | -''- | ||
| Շարժական | ||||
| Բջջային կապի խոսակցությունների քանակը, ընդամենը | 160 | հազար հատ | ||
| Բջջային կապի խոսակցությունների միջին տևողությունը, ընդամենը | 165 | րոպե | ||
| Ղեկավար | _____________________ | _____________________ | 
| (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն) | |
| Լրացնող | _____________________ | _____________________ | 
| (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | (Ազգանուն, անուն) | (Ստորագրություն, պաշտոն) | 
| _____________________ | __ ___________200__թ. | |
| (Հեռախոսահամար(ներ)) | (լրացման ամսաթիվը) | |
| Էլեկտրոնային փոստ | ______________________@____________________ | |