«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609386
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 28 հոկտեմբերի 2009 թ.  | 
N 620-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել «21.1» կետով.
| 
 21.1  | 
 Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակը  | 
 1 նամականիշով միակողմանի բացիկ  | 
 IV եռամսյակ  | 
 240  | 
 300  | 
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայաստանի պատկերասրահներ. Սեդրակ Առաքելյանի ծննդյան 125-ամյակին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ NATIONAL GALLERY OF ARMENIA. Սեդրակ Առաքելյան Աշուն Երևանի մի անկյունում. Sedrak Arakelyan Autumn. A corner in Yerevan» և Գեորգի Յակուլովի ծննդյան 125-ամյակին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ NATIONAL GALLERY OF ARMENIA. Գեորգի Յակուլով Պաննա Պասկևիչ. Georgi Yakulov Panna Paskevich» նվիրված նամականիշները, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2) Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակին նվիրված «Արամ Մանուկյան (1879-1919) Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը և Ներքին Գործոց առաջին նախարարը. Aram Manukyan (1879-1919) One of the first Armenian Republic and the first internal Affairs Minister» նամականիշով միակողմանի բացիկը, համաձայն N 3 հավելվածի։
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար`  | 
 Գ. Սարգսյան  | 
| 
 Հաստատված է 
 Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 620-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| 
 Հաստատված է 
 Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 620-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| 
 Հաստատված է 
 Հավելված 3 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 620-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան |