Basic information
Number
N 1259-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (28.11.2009-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1272
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
06.11.2009
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
11.11.2009
Effective date
28.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1259-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 885-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 885-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1) նախաբանը «մասի» բառից հետո լրացնել «և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի» բառերով.

2) որոշման հավելվածի`

ա. 1-ին կետը «սննդամթերքի» բառից հետո լրացնել «, խտացրած և համակցված կերի (այսուհետ` արտադրանք)» բառերով,

բ. 2-րդ կետում և ամբողջ տեքստում «սննդամթերքի» բառը փոխարինել «արտադրանքի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2009 թ. նոյեմբերի 11

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation