ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 1995 թվականի N 7
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հանրապետության ժողովրդական տնտեսության, պաշտպանության, անվտանգության ու բնակչության համար անհրաժեշտ ռադիոհաճախությունների տիրույթի և ռադիոէլեկտրոնային միջոցների արդյունավետ օգտագործման, ռադիո- և հեռուստահաղորդումների, ռադիոկապի ու կապի մյուս միջոցների հուսալի աշխատանքներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների տիրույթի բաշխման, օգտագործման, էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային միջոցների աշխատանքի նկատմամբ հսկողության իրականացման նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողով (ՌՀՊՀ) և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի կանոնադրությունը.
բ) Հայաստանի Հանրապետության ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձրահաճախական սարքավորումների մշակման, նախագծման, կառուցման, արտադրության (տեղադրման), ձեռքբերման, օգտագործման, ինչպես նաև արտասահմանից դրանց ներմուծման կարգը և այդ կարգի խախտումների համար իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ:
3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոալիքների տարածման միջավայրի տեխնիկական ռադիոհսկողության, ռադիոկապի խանգարումների և եթերի օգտագործման խախտումների հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների իրագործման նպատակով ստեղծել պետական ձեռնարկության կարգավիճակով Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների բաշխման և կարգավորման հանրապետական կենտրոն (ՌՀԲԿՀԿ), որի կանոնադրության նախագիծը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախությունների պետական հանձնաժողովի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Պողպատյան | - ՀՀ կապի նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Ս. Ազարյան | - քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի պետ, ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետի տեղակալ | |
Գ. Եղիազարյան | - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ | |
Է. Զուլոյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Յու. Իշխանյան | - ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ | |
Գ. Կարապետյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի խորհրդական | |
Հ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ | |
Մ. Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ, գեներալ-մայոր | |
Վ. Հարությունյան | - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ | |
Ա. Շահնազարյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ | |
Բ. Բարսեղյան | - ՀՀ կապի նախարարության էլեկտրակապի պետական տեսչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.11.1999, N 694 | 20.11.1999, N 7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|