Գլխավոր տեղեկություն
Номер
N 49
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.1995-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԿՈ 1995/10, հոկտեմբեր 1995
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.10.1995
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.10.1995
Дата вступления в силу
10.10.1995

«վԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«10» հոկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 1995 թ. N 49

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ


Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հոկտեմբերի 10-ի N 49 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

1. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1956 թվականի մարտի 19-ի «Հայկական ՍՍՌ կույրերի միավորմանը պատկանող շենքերը տեղական հարկերից և գանձումներից ազատելու մասին» N Պ-101 որոշումը:

2. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թվականի մայիսի 15-ի «Հաշմանդամ քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հարկ վճարելուց ազատելու մասին» N 226 որոշումը:

3. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1968 թվականի դեկտեմբերի 10-ի N 520 որոշմամբ հաստատված բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնադրության 18-րդ կետը:

4. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1971 թվականի հոկտեմբերի 5-ի N 611 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ ֆինանսների մինիստրության կանոնադրության 7-րդ կետի «զ» ենթակետի երկրորդ պարբերությունը: