Basic information
Number
N 89-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (09.02.2010-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.02.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.02.2010
Effective date
09.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2010 թվականի N 89-Ա

 

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի 9-1-ին հոդվածի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված ATCK 2000 մակնիշի ֆիզիկապես և բարոյապես մաշված հեռախոսակայանի վաճառքից ստացված եկամուտն օգտագործել կոնցեսիոն ակտիվների կազմում գտնվող կապի համակարգի զարգացման նպատակով` պայմանով, որ նշված գումարը չի կարող համարվել կոնցեսիոների կողմից կատարված ներդրում և կոնցեսիոների կողմից նշված գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ լիազոր մարմնին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը պետք է ներկայացվի գրավոր հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 8
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation