ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» դեկտեմբեր 2024 թ. |
N 7208-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՆԱԽՈՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին ներկայացված հայտը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «ԱՐԵՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2008 թվականի ապրիլի 3-ին տրված թիվ Կ-XX-001187, 2016 թվականի փետրվարի 19-ին տրված թիվ Կ-ԲՕ-002132, «ՀՌԻՓՍԻՄԵ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2004 թվականի հունիսի 18-ին տրված թիվ Կ-XX-000578, «ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի դեկտեմբերի 13-ին տրված թիվ Կ-XX-001092, «ՄԱԼԻՇԿԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2012 թվականի նոյեմբերի 30-ին տրված թիվ Կ-ԲՕ-001765, 2008 թվականի դեկտեմբերի 19-ին տրված թիվ Կ-XX-001273, 2007 թվականի դեկտեմբերի 13-ին տրված թիվ Կ-XX-001091, «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը 2007 թվականի դեկտեմբերի 28-ին տրված թիվ Կ-XX-001124 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ, լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանելով` Հայաստան,Վայոց Ձոր, Եղեգնաձոր Վայքի փ. /Շ/ 1:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |