Basic information
Number
N 134-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (11.03.2010-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.194
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
02.03.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.03.2010
Effective date
11.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2010 թվականի N 134-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 371-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում «Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 2

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation