Գլխավոր տեղեկություն
Номер
N 1820-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (25.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.03.15/7(359) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
24.11.2009
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
24.11.2009
Дата вступления в силу
25.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 նոյեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 1820-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՐՄՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Արմֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 19.11.2009թ. N 14597 դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի հուլիսի 23-ին «Արմֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000696 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետի ժ/պ Մ. Կարապետյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Արմֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան