Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Тип
                    Исходный акт (25.03.2010-по сей день)
                 
                
                
                
                
                
                
                    Первоисточник
                    ՀՀՊՏ 2010.03.24/12(746) Հոդ.320
                 
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                
                    Дата подписания
                    17.03.2010
                 
                
                
                
                    Дата вступления в силу
                    25.03.2010
                 
                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
4 մարտի 2010 թվականի N 239-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը` 
1) N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) 1-ին կետի «է» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«N 7 հավելվածում նշված հավելավճարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների համար վարձակալվող բնակարանների վարձավճարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 
 
| Հայաստանի Հանրապետությանվարչապետ
 | Տ. Սարգսյան | 
| 2010 թ. մարտի 17
 Երևան
 |  | 
 
|  |  Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 239-Ն որոշման | 
 
|  | «Հավելված N 7 ՀՀ կառավարության 2005 թվականի  դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման | 
 Չ Ա Փ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ
 
 
| « | 
| NNը/կ
 | Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները | Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական | Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ |  
| 1 | 2 | 3 | 4 |  
| 1. | Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) | 1043307 | 966025 |  
| 2. | Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) | 1043307 | 966025 |  
| 3. | Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) | 908064 | 772820 |  
| 4. | Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)  | 770486 | 684876 |  
| 5. | Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) | 579615 | 463692 |  
| 6. | Արգենտինայի Հանրապետություն  | 579615 | 540974 |  
| 7. | Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) | 309128 | 270487 |  
| 8. | Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)  | 799022 | 684876 |  
| 9. | Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) | 579615 | 540974 |  
| 10. | Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո) | 463692 | 405731 |  
| 11. | Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)  | 513657 | 456584 |  
| 12. | Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) | 884632 | 770486 |  
| 13. | Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) | 386410 | 347769 |  
| 14. | Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) | 483013 | 386410 |  
| 15. | Թուրքմենստան (Աշխաբադ) | 386410 | 309128 |  
| 16. | Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ, Վալենսիա) | 970241 | 856095 |  
| 17. | Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) | 856095 | 799022 |  
| 18. | Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) | 456584 | 399511 |  
| 19. | Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) | 386410 | 347769 |  
| 20. | Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) | 502333 | 386410 |  
| 21. | Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) | 463692 | 386410 |  
| 22. | Կանադա (Օտտավա) | 695538 | 502333 |  
| 23. | Հնդկաստանի Հանրապետություն (Դելի) | 579615 | 444372 |  
| 24. | Հունաստանի Հանրապետություն (Աթենք) | 684876 | 627803 |  
| 25. | Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) | 425051 | 386410 |  
| 26. | Ճապոնիա (Տոկիո) | 1932050 | 1545640 |  
| 27. | Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) | 1266960 | 1140264 |  
| 28. | Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա) | 970241 | 913168 |  
| 29. | Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) | 1284143 | 1141460 |  
| 30. | Չեխիայի Հանրապետություն (Պրահա) | 770486 | 684876 |  
| 31. | Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) | 579615 | 444372 |  
| 32. | Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) | 502333 | 386410 |  
| 33. | Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) | 734179 | 695538 |  
| 34. | Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) | 463692 | 425051 |  
| 35. | Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) | 347769 | 309128 |  
| 36. | Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) | 579615 | 463692 |  
| 37. | Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) | 463692 | 386410 |  
| 38. | Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ) | 386410 | 347769 |  
| 39. | Վրաստան (Թբիլիսի) | 289808 | 251167 |  
| 40. | Վրաստան (Բաթում) | 309128 | 270487 |  
| 41. | Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) | 386410 | 309128 |  
| 42. | Ուկրաինա (Կիև) | 502333 | 386410 |  
| 43. | Քուվեյթի Պետություն | 1545640 | 1159230 |  
| 44. | Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) | 1426825 | 1369752 |  
| 45. | Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) | 770486 | 684876 |  | »: | 
 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
            
                
                    Փոփոխման պատմություն
                
                
                    
                        | Փոփոխող ակտ |  | Համապատասխան ինկորպորացիան | 
            
 
            
                
                    Փոփոխված ակտ
                
                
                    
                        | Փոփոխող ակտ |  | Համապատասխան ինկորպորացիան |