ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաև ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի մայիսի 22-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
20 նոյեմբերի 2001 թվականի, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|