Basic information
Number
N 297-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (30.04.2010-по сей день)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
29.04.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.04.2010
Effective date
30.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 297-Ա

 

Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության համար նոր շենքի ընտրության աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի՝ 2010 թվականի ապրիլի 26-29-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 29
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation