ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՊԼԱՍՏԻԿ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՇՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1991 թվականի մարտի 1-ին Մոնրեալ քաղաքում ստորագրված «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին» կոնվենցիան (կից հայտարարությամբ)։
|
Ա. Բաղդասարյան |
21 մարտի 2005 թվականի, |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊԼԱՍՏԻԿ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՇՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ իրեն պարտավորված չի համարում «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտանաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին» կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությամբ։
2. «Պլաստիկ պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով դրանց դրոշմադրման մասին» կոնվենցիայի 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ արտադրող պետություն չէ։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|