ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2010 թվականի N 668-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի տարեկան վարձավճարների նվազագույն (մեկնարկային) չափը հավասարեցվում է համապատասխան հողագնահատման շրջանում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի (հողի գնահատման խմբերի) համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման N 3 հավելվածով սահմանված չափերին և դրանց տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 | 
| Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման | 
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
| NN | Մարզերի անվանումը | Գյուղատնտեսական հողատեսքերի | Մեկ հեկտարի վարձակալության տարեկան վարձավճարի նվազագույն չափը | |||||
| Գյուղատնտեսական հողատեսքերի (բազմամյա տնկարկներ, 1997 թվականի համար, հաշվարկված 1,12 գործակցով) մեկ հեկտարի կադաստրային միջին արժեքի նկատմամբ կիրառվող գործակիցն ըստ անտառօգտագործման տեսակների և մեկ հեկտարի նվազագույն վարձավճարը` մեկ տարվա համար | ||||||||
| (բազմամյա տնկարկներ, 1997 թվականի համար, հաշվարկված 1,12 գործակցով) մեկ հեկտարի կադաստրային միջին արժեքը (հազ. դրամ) | մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործում | կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործում | գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում | |||||
| գործա-կիցը | վարձավճարը (հազ. դրամ) | գործա-կիցը | վարձավճարը (հազ. դրամ) | գործակիցը | վարձավճարը (հազ. դրամ) | |||
| 1. | քաղ. Երևան | 9755 | 0,1 | 975,5 | 0,05 | 487,75 | 0,01 | 97,55 | 
| 2. | Լոռի | 6520 | 0,06 | 391,2 | 0,03 | 195,6 | 0,005 | 32,6 | 
| 3. | Տավուշ | 8000 | 0,05 | 400,0 | 0,025 | 200,0 | 0,005 | 40,0 | 
| 4. | Սյունիք | 3600 | 0,06 | 216,0 | 0,03 | 108,0 | 0,01 | 36,0 | 
| 5. | Կոտայք | 6425 | 0,12 | 771,0 | 0,06 | 385,5 | 0,005 | 32,125 | 
| 6. | Շիրակ | 6865 | 0,02 | 137,3 | 0,01 | 68,65 | 0,005 | 34,325 | 
| 7. | Վայոց ձոր | 5095 | 0,06 | 305,7 | 0,03 | 152,85 | 0,005 | 25,475 | 
| 8. | Գեղարքունիք | 7500 | 0,025 | 187,5 | 0,0125 | 93,75 | 0,005 | 37,5 | 
| 9. | Արագածոտն | 7195 | 0,02 | 143,9 | 0,01 | 71,95 | 0,005 | 35,975 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 25.11.2021, N 1910-Ն | 05.12.2021, N 668-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|